ՌԴ ռազմական բուհերի ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության փորձը. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ
14:41 , 1 սեպտեմբեր, 2022
Նոր ուսումնական տարում ՌԴ ռազմական բուհերի ծրագրերում հաշվի կառնվի ռուսական բանակի՝ Սիրիայում մարտական, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության և Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերած փորձը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, գրում է tvzvezda.ru-ն:
«Ուսանողների և կուրսանտների վերապատրաստման ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության և Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ուժերի կիրառման փորձը», - ասել է Գերասիմովը։
«Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել ռոբոտային համալիրների և համակարգերի, անօդաչու թռչող սարքերի շահագործման և մարտական օգտագործման հարցերի ուսումնասիրությանը», - հավելել է Գերասիմովը։