Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի կրտսեր որդին առաջին դասարան է գնացել (Photo)


13:26 , 1 սեպտեմբեր, 2022

Showbiz.am-ը գրում է․

Երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի կրտսեր որդին` Միքայելն, այսօր հաճախելու է առաջին դասարան: Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնել է Լևոնը: Նա հրապարակել է որդիների լուսանկարը և նշել, որ Ռոբերտն արդեն 3-րդ դասարան է գնալու, իսկ Միքայելն` 1-ին:

Սիրուշոն ևս Ինստագրամի իր էջի Սթորի բաժնում հրապարակում է արել այս առիթով. նա տեսանյութ է տեղադրել դպրոցից:

Հիշեցնենք, որ Սիրուշոն վերջերս է երեխաների հետ վերադարձել Հայաստան. նա մեկնել էր արտասահման երրորդ երեխային` Զաբելին, լույս աշխարհ բերելու նպատակով: