16:31 , 30 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Թուրքիան և Իրանը պետք է միասին և համատեղ գործեն՝ սիրիական ճգնաժամը կարգավորելու համար: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Անկարայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիղդելին:
«Անկարան և Թեհրանը միասին պետք է խափանեն Արևմուտքի ծրագրերը Սիրիայում և չպետք է թույլ տան պառակտել իսլամական աշխարհը»,- նշել է դեսպանը:
Նրա խոսքերով՝ մուսուլմանական երկրները չպետք է ներգրավվեն «Արևմուտքի թիրախի մեջ», որի վերջնական նպատակը իսլամական աշխարհը ոչնչացնելն է: