18:42 , 31 օգոստոս, 2022Թրքասերների նոու-հաուն
ՔՊ-ական պատգամավորների հիվանդ ֆանտազիային բան չի հասնի: Հիմա էլ, երևի կեղծ օրակարգեր առաջ տանելու կամ ուղղակի ժամավաճառությամբ զբաղվելու շրջանակներում, իրենց թրքասիրությամբ հայտնի ՔՊ-ական Վարդանյան Վալոդը, «գեղեցկուհի» Դավոյան Արփին ու տարօրինակ անվամբ Ղազարյան Ալխասն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ են ներկայացրել՝ առաջարկելով, որ ԱԺ պատգամավորները երդվելուց հետո ստորագրեն երդման տեքստի տակ։ Ընդ որում՝ որպես հիմնավորում բերվել է այն տարօրինակ պատճառաբանությունը, թե իբր ստորագրությունը ստիպելու է պատգամավորներին ավելի բարեխիղճ լինել:
Որ Հայաստանի իշխանական դաշտը աբսուրդի թատրոնի է վերածվել, հայտնի էր, բայց որ բանը կհասնի նման մառազմի, ոչ ոք չէր պատկերացնում: Տեսնես ո՞վ է Թուքիայի ազդեցության գործակալներին նման «հանճարեղ» գաղափար հուշել: ՔՊ-ակաների բարեխղճությունը ո՞րս է, եթե այդ ուժը կոչված է՝ Հայաստանը կործանելու, երկրի սուբյեկտայնությունը վերացնելու ու որպես նվեր Թուրքիային մատուցելու: Այսինքն՝ եթե ասենք Դավոյան Արփին ստորագրեց ինչ-որ բանի տակ, դրանից հետո Սոսե մայրիկի դո՞ւստրն է դառնալու, թե՞ Վալոդն է իր բնույթն ու աշխատանքի նպատակը փոխելու, կամ Գրզոն՝ իր էությունը: Գուցե Անդո՞նն է դադարելու Իլհամի դեսպանը լինել, կամ Գուգոն՝ թուրքական բիզնեսի շահերի սպասարկուն…
Ցավոք, է՛լ ոչինչ չի զամացնում, է՛լ ոչնչից չես զարհուրում: Եթե Արցախը թուրքին պայմանավորված պատերազմով տալուց հետո էլ երես ունեցան՝ իշխանության մնալու, ապա սրանցից ամեն ինչ, ցանկացած տխմարություն կարելի է սպասել՝ չնայած տխմարություններն իրենց առանձնապես սպասեցնել չեն էլ տալիս: