Աշխարհում բողոքի ալիք է բարձրացել Սիրիա ներխուժման դեմ


16:12 , 30 օգոստոս, 2013

Աշխարհում բողոքի ալիք է բարձրացել Սիրիա ներխուժման դեմPanarmenian.net-ը գրում է.

Հավաքվածները պահանջում են Բարաք Օբամայից հրաժարվել Սիրիա ներխուժելու ծրագրերից: Այդ գործողությանը ԱՄՆ մասնակցության մասին որոշումը կարող է կայացվել արդեն առաջիկա ժամերին:

Զանգվածային ցույցեր են անցում նաև Նյու Յորքում: Ըստ ԱՄՆ օրենքների, նախագահն անձամբ կարող է որոշում կայացնել ռազմական ներխուժման մասին՝ ուղղակի տեղեկացնելով Կոնգրեսին:

Հարևան Թուրքիայում ցուցարարները հավաքվել են Ինջիրլիկ ռազմակայանի մոտ, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինվորականները: Այդ բազան արդեն օգտագործվել է Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ, հայտնում է euronews-ը:

Մինչդեռ Սիրիայի բանակը արաբական աշխարհի ամենահզոր բանակներից մեկն է: Զինծառայողների ընդհանուր քանակը հասնում է 320 հազարի՝ աշխարհուրմ 16-րդ տեղը, ռեզերվում գտնվում է 354 հազար մարդ, զորակոչային ռեսուրսը գնահատվում է 4 մլն մարդ, որից 2,3 մլն պիտանի են զինվորական ծառայության համար:

Երկրի ՌՕՈւ և ՀՕՊ ուժերը իրենց շարքերում ունեն 100 հազար մարդ, որոնցից 60 հազարը ՀՕՊ շարքերում են, 40 հազարը՝ ՀՕՈւ: