Վիկտոր Յանուկովիչ. Մաքսային միության և Եվրամիության միջև ընտրությունը կկատարի ժողովուրդը


15:54 , 30 օգոստոս, 2013

Վիկտոր Յանուկովիչ. Մաքսային միության և Եվրամիության միջև ընտրությունը կկատարի ժողովուրդըPanorama.am-ը գրում է.

Եվրամիության կամ Մաքսային միության մեջ Ուկրաիանիյի ներգրավման հարցը կորոշվի համաժողովրդական հանրաքվեյով: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր կայացած ասուլիսում:

Օտարեկրյա լրատվամիջոցների հաղորդմամբ` ասուլիսում, որը հեռարձակվել է տեղական «1+1» հեռուստաընկերությամբ, Վիկտոր Յանուկովիչը մասնավորապես ասել է, որ սկսած ցանկացած պարզագույն հարցից, մինչև այդպիսի դժվար, ռազմավարական հարց, պետք է որոշի ժողովուրդը` հանրաքվեի միջոցով:

Տեղեկատվության համաձայն` սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքով Ուկրաինայի բնակչության 41,7 տոկոսը կողմ է եվրաինտեգրմանը, իսկ Մաքսային միությանն անդամակցելուն կողմ է բնակչության մեկ երրորդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ