Վարդան Մինասյանը հրապարակել է հավաքականի ընդլայնված կազմը


15:36 , 30 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, ս.թ. սեպտեմեբրի 6-ին և 10-ին Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի  2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի պաշտոնական հանդիպումներին՝ նախ,  սեպտեմբերի 6-ին, Պրահայում, «Էդեն Արենա» մարզադաշտում հյուրընկալվելով Չեխիայի ազգային հավաքականին, այնուհետև սեպտեմբերի 10-ին, Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտում ընդունելով Դանիայի ազգային ընտրանուն:

ՀՖՖ պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար, սեպտեմբերի 2-ից Հայաստանի ազգային հավաքականը Երևանում, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կսկսի մարզական նախապատրաստական հավաքը:    

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է սեպտեմբերյան հանդիպումներիին նախապատրաստվող մարզական հավաքին հրավիրված Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստների  ընդլայնված կազմը:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան                  

Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

Արսեն Բեգլարյան, «Գանձասար»                                              

Գոռ Մանուկյան, «Փյունիկ»                            

Պաշտպաններ                                                                              

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան                 

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»                                                

Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան

Հրայր Մկոյան, «Գանձասար»                        

Արթուր Ավագյան, «Գանձասար»                                               

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»                                               

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»                         

Անդրանիկ Ոսկանյան, «Միկա»

Կիսապաշտպաններ                                                                             

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դ., Գերմանիա

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»                          

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Ղազախստան

Մարկոս Պիզզելլի, «Կրասնոդար», Ռուսաստան                    

Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մ., Ռուսաստան

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»                           

Կարեն Մուրադյան, «Շիրակ»                        

Արտակ Դաշյան, «Գանձասար»

Վարդգես Սաթումյան, «Միկա»

Հարձակվողներ                                                                     

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մ., Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան

Սարգիս Ադամյան, «Հանզա», Գերմանիա