Բաղդադում ընդդիմադիրները գրոհով ներխուժել են կառավարական Պալատ


20:15 , 29 օգոստոս, 2022

Lurer.com-ը գրում է.

Շիաների ազդեցիկ իմամ Մուքթադի աս-Սադրայի կողմնակիցները գրոհով գրավել են հանրապետության Պալատը, որը գտնվում է կառավարական «կանաչ գոտում»՝ Իրաքի մայրաքաղաքում:

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ գործող վարչակազմի հակառակորդները դժգոհ են իրենց առաջնորդ աս-Սադրայի հայտարարությունից՝ կապված քաղաքականությունից հեռանալու մասին: 

Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ, միացյալ հրամանատարությունն այսօրվանից՝ օգոստոսի 29-ից արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Բաղդադում: