Ինչպե՞ս բարձրացնել երեխայի առաջադիմությունը


15:06 , 30 օգոստոս, 2013

Ինչպե՞ս բարձրացնել երեխայի առաջադիմությունըDoctors.am-ը գրում է.

Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան պարզել է, որ եթե երեխան գիտի, որ սխալներն ուսումնական գործընթացի մի մաս են կազմում, նա ավելի լավ է սովորում: Որպես ապացույց` գիտնականները բերում են փորձարկման ընթացքում ստացված արդյունքները: 

«Եթե ծնողներն ու ուսուցիչներն օգնում են երեխային դժվարություններն ընդունել ոչ թե որպես ինտելեկտուալ պաշարի պակաս, այլ նորմալ երևույթ, ապա նա ավելի լավ է հաղթահարում  նույնիսկ ամենաբարդ խնդիրները: 

Այսինքն` երեխայի մոտ ավելի լավ է աշխատում հիշողությունը, որն անհրաժեշտ է տեղեկատվություն հիշելու և մշակելու համար», - ասում, է Ֆրեդերիկ Օտինը Պուատյեյի համալսարանից: 
Սակայն, սովորաբար, որոշ բարդություններ ստիպում են մարդուն նյարդայնանալ, քանի որ նա մտածում է, որ այդքան էլ խելացի չէ: Սխալվելու վախը մտնում է աշխատանքային հիշողություն:

Բացի այդ, վախի պատճառով մարդ ընդհանրապես սկսում է խուսափել դժվարություններից ու կորցնում է վստահությունն իր հանդեպ: Դրա հետ կապված հոգեբանները խորհուրդ են տալիս ուսուցիչներին ու ծնողներին ավելի ուշադիր լինել, ոչ թե գնահատականների, այլ առաջադիմության հանդեպ: