Փրկարարները բռնել են 1 շահմար, 3 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք


10:51 , 29 օգոստոս, 2022

Օգոստոսի 27-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 3 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: