14:54 , 30 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակն աճել է 0.3%-ով: Ինչպես հայտնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.0%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների և սակագների` համապատասխանաբար 0.1% և 2.6% հավելաճ:
2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 109.6%, ոչ պարենային ապրանքներինը` 104.3%, ծառայությունների սակագներինը` 111.2%, իսկ հունվար-օգոստոսին 2012թ. հունվար-օգոստոսի համեմատ` համապատասխանաբար 105.3%, 105.8, 105.1 և 104.4%:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ