Իտալացի հոգևորականը 700.000 եվրո կվճարի սեռական ոտնձգության համար


14:47 , 30 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Իտալական դատարանը պարտավորեցրել է հոգևորական Ջորջո Կարլիին 700 հազար եվրո փոխհատուցում վճարել  աղջկա հանդեպ սեռական ոտնձգության համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին: Սա Իտալիայի դատական համակարգում առաջին նման դեպքն է:

Կարլիի դեմ քրեական գործը փակվել էր 2009 թվականին, բայց Բոլզանո քաղաքի քաղաքացիական դատարանը պարտադրել է հոգևորականին փոխհատուցում տրամադրել տուժածի ընտանիքին:

Քաղաքացիական դատարանը քրեական իրավունքի անկախ սուբյեկտ է հանդիսանում, ինչը թույլ է տալիս նման գործեր քննել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ