Դուգինայի սպանությունից հետո Կրեմլում ուժեղացրել են ավտոմեքենաների ստուգումները


19:23 , 26 օգոստոս, 2022

Lurer.com-ը գրում է.

Ռուս լրագրող Դարյա Դուգինայի սպանությունից հետո ՌԴ նախագահի աշխատակազմն ուժեղացրել է ավտոմեքենաների ստուգումները, հայտնում է Baza-ն:

Պարբերականի փոխանցմամբ, իրավապահները մանրազնին ստուգում են ավտոմեքաների բեռնախցիկներն ու սրահը:

Հիշեցնենք, որ Դուգինան մահացել է այս տարվա օգոստոսի 20-ին՝ իր ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի գործարկումից հետո:

ՌԴ-ում պաշտոնապես նշել են, որ լրագրողի սպանությունը պատվիրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, ինչը հաստատել է նաև Կիևը: