«Հայկոն կարծես ներկա լիներ». Գարիկ Մարտիրոսյանի հուզիչ խոսքի, Սոսո Պավլիաշվիլիի, Ալեքսեյ Չումակովի, Ռոբերտո Կել Տորեսի՝ Հայկոյին նվիրված համերգին ելույթ ունենալու մասին


17:06 , 26 օգոստոս, 2022

Starnews.am-ը գրում է․

Երեկ՝ օգոստոսի 25-ին,  երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Այդ առիթով երգչի ընկերները մեծ համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։ Համերգին ներկա են եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։

Կատարումներով են ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը,  Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։ Էրիկը չի կարողացել զսպել իրեն եւ արտասվել է երգելիս:

Հազիվ է իր արցունքները զսպել նաև Էմմին, ով այս շրջանում Հայաստանում է։ Նա նույնպես մտերիմ էր Հայկոյի հետ։

Հավելենք, որ համերգին կատարումներով հանդես են եկել նաև Սոսո Պավլիաշվիլին, Ալեքսեյ Չումակովը, Ռոբերտո Կել Տորեսը։ Նրանք բոլորը մտերիմ էին Հայկոյի հետ։

Երեկոն վարում էր նաև Գարիկ Մարտիրոսյանը, ով համերգի ավարտին նշել է, որ Հայկոն անփոխարինելի է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: