ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությամբ համաժողով կհրավիրի


15:12 , 26 օգոստոս, 2022
Հանդիպման մասնակիցները պատրաստվում են քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարական զարգացումները։
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն առաջին անգամ Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությամբ համաժողով կհրավիրի, որը կանցկացվի սեպտեմբերի16-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Տեղեկությունը հայտնում է RT-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությանը։
Հանդիպման մասնակիցները ծրագրում են քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարական զարգացումները։
«Համաժողովին առաջին անգամ կմասնակցեն Ֆինլանդիայի և Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերը»,- նշված է հաղորդագրության մեջ: