1991թ.-ից մինչ 2012թ-ը 72%-ով կրճատվել է գիտնականների թիվը. ԳԱԱ խորհրդի նախագահ


14:21 , 30 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

1991թ.-ին գիտական թեմաներում ընդգրկված գիտական աստիճաններ ունեցողների թիվը 9238 էր,, 2012թ.-ին նրանց թիվը եղել է 2577, շուրջ 72% կրճատվել է գիտնականների թիվը, այս թվերն այսօր կայացած ասուլիսին ներկայացրեց ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը:


Խոսելով գիտության ոլորտում կադրերի ներգրավվածության խնդիրների և դրանց իրականացման միջոցառումների մասին՝ նա ասաց. «Այսօր խնդիր ունենք ոչ միայն գիտության ոլորտ ներգրավվել երիտասարդ գիտնականների, այլ նաև նրանց դիրքերն ամրապնդելու համար»։

Վերջինիս խոսքով՝ այսօր կան փայլուն կրթված երիտասարդ կադրեր և նրանց Հայաստանում պահելու համար ավելի շատ պետք է ավելացվի ֆինանսավորումը: Երիտասարդ կադրերը արտերկրում ոչ միայն բարձր են պահում ՀՀ-ի պատիվը, այլ նաև գումարներ են բերում Հայաստան, և գիտության ոլորտում Հայաստանը տարածաշրջանում առաջատար է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ