18:32 , 25 օգոստոս, 2022Թաքուն հակառուսը
Օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Հայաստանում արևմտյան 5-րդ շարասյան անդամներն իրենց վրդովմունքն են հայտնել, իսկ օրինակ՝ հանրահայտ Դանին հայտարարել է, թե ՌԴ դեսպանի կապրիզով Երևանում չի կարող ցույց ցրվել:
Հիշեցնենք, որ ոչ մարդաշատ ցույցը կրել էր զուտ հակառուսական բնույթ, որին մասնակցում էին նաև սլավոնական ծագմամբ բազմաթիվ մարդիկ:Նիկոլն երևի որոշել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցելուց առաջ վատամարդ դուրս չգալ Մոսկվայի մոտ ու յուր ոստիկաններին հրամայել էր ցրել ցույցը:
Նիկոլի հրամանով, պարզվում է, հմայված չէ թրքասեր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, որը արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու վերաբերյալ ոստիկաններից հիմնավոր պարզաբանումներ է պահանջել:
Որևէ մեկը հիշո՞ւմ է ընդդիմության դիմադրության շարժման ժամանակ իշխանությունների որդեգրած ձեռագիրը, անմարդկային հալածանքների ալիքն ու դրա վերաբերյալ այդպես էլ չհնչած ՄԻՊ-ի կամ իրենցից մարդասեր կերտող գրանտակերների արձագանքները: Հիշում ենք հալածանքները, որոնք ցայսօր էլ շարունակվում են, բայց չենք մտաբերում որևիցե պատշաճ քայլ՝նույն ՄԻՊ-ից կամ «հումանիստներից»,որ կսանձեր Նիկոլի մոլեռանդ ցասումը: Բոլորը բերանները ջուր էին առել ու թամաշա էին անում՝սրտի խորքում անիծելով ցույցերը:
Ինչ վերաբերում է Նիկոլի համապատասխան հրամանին, ապա դա ավելի քան ձևական է. նա իրեն շրջապատել է այնպիսի դեմքերով, որոնց շրջապատում օբյեկտիվորեն անհնար է հակապուտինական չլինել, և թող Նիկոլին չթվա, որ նման ժեստերը կարող են քողարկել առնվազը նրա թիմակցների ով լինելը կամ մեղմել Հայաստանում բարձրացած հակառուսական հիստերիան, որի դեմ, ի դեպ, ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել պաշտոնական Երևանին, որից հետո միայն Նիկոլը,փաստորեն, ստիպված իջեցրեց հրամանը: