«Հայկական գամփռը վարժեցնելու կարիք չունի, ճիշտ դաստիարակելն էլ բավարարար է». Արմեն Խեչոյան. Տեսանյութ


13:55 , 30 օգոստոս, 2013

Hetq.am-ը գրում է.

Հայակական գամփռների լավագույն գիտակներից է Արմեն Խեչոյանը: Նա գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, շնաբույծ-սելեկցիոներ, 2011-ին արժանացել է Անանիա Շիրակացի հուշամեդալի:

Ներկայումս տնօրինում է Հայաստանի խոշորորագույն ֆերմերային տնտեսություններից մեկը: Արմեն Խեչոյանին ու նրա տիկնոջը՝ Իրինային լիիրավ կարելի է համարել Հայաստանում գամփռների և Վանա կատուների պահպանման, տարածման ջատագովներ ու առաջամարտիկներ:

Նրանք դեռ 1989-ին իրենց ընտանեկան ֆերմերային տնտեսությունն են հիմնել Ամասիայի նախկին վարչական շրջանի ամենահեռավոր, ներկայումս Դարիկ անունը կրող գյուղում: 


Առավել մանրամասն՝ տեսանյութում: