15:54 , 25 օգոստոս, 2022Չստացված իրավաբանը
Թերթերից մեկի ձեռքի տակ է հայտնվել ՔՊ-ական բոլուկի ամենաճղճղան անդամ Ալեքսանյան Վահագի կենսագրության ամենամութ կողմերից մեկի մասին փաստող ու դրա վրա լույս սփռող թուղթը՝ համալսարանից դուրս թողնելու գրությունը: «Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած եւ համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 եւ ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաեւ 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»,-հրամայել են Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանից ու Վահագին ռադ արել բուհից:
Վահագը, իհարկե, բնավ ռեկորդակիր չէ այս հարցում. Նիկոլն իսկի բակալավրի դիպլոմ չունի, իսկ մի շարք այլ ՔՊ-ականների մասին առհասարակ չարժե խոսել: Ուղղակի ի տարբեություն մյուս չավարտածների, ծույլիկների և այլ մտավոր հետամնացների, որոնք այնքան էլ չեն տլպում, այս մեկը՝ Ալեքսանյան Վահագը, չափազանց ակտիվ է իրեն դրսևորում՝ չխորշելով իր ուսանողական անցյալից: Երևի Նիկոլից է օրինակ վերցրել ու հասկացել, որ ինքը Նիկոլի մոտ կարող է պրոֆեսոր համարվել, մի քանիսին էլ դաս տալ ու ակադեմիական ժամեր վարել:
Սաղ հեչ, իրավաբանները կարող են հանգիստ շունչ քաշել…