10 շարժում, որոնք կարող են ձեզ առանց աշխատանք թողնել


13:49 , 30 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Թափուր աշխատատեղին դուք արձագանքել եք հիանալի ռեզյումեով (ինքնակենսագրական) և դրան կից անթերի  նամակով։ Դուք տեղեկություններ եք հավաքել ընկերության մասին և հարցազրույցի ժամանակշատ լավ պատասխանել եք բոլոր հարցերին։ Դուք նույնիսկ ամենալավ թեկնածուն եք, սակայն եթե գործատուի հետ հարցազրույցում մոռացել եք ժպտալ, կուչ եք եկել աթոռին կամ խուսափել եք տեսողական կոնտակտից, ապա նոր աշխատանքի քիչ շանսեր ունեք։

Ձեր մարմինը շատ բան է ասում ձեր մասին։ Forbes.ru-ն ներկայացնում է 10 սխալ շարժում, որոնց պատճառով դուք կարող եք առանց աշխատանքի մնալ։

1. Թույլ ձեռքսեղմում

Երբ գործատուն ձեզ հրավիրում է հարցազրույցի, նայեք նրա աչքերին, ժպտացեք և մեկնեք ձեռքը ձեռքսեղմման համար, որը չպետք է ոչ շատ ուժեղ լինի, ոչ թույլ։ Լավ ձեռքսեղմման գաղտնիքն ափերի շփման մեջ է։ Մեկնեք ձեռքը և հպվեք ափերով։ Բռնեք մենեջերի ձեռքը բոլոր 5 մատներով և սեղմեք նույնքան ուժեղ, որքան նա։

Слабое рукопожатие

2. Ներխուժում անձնական տարածք

Հարգանքով վերաբերվեք մենեջերի անձնական տարածքին։ Մի կանգնեք չափազանց մոտ և առավել ևս մի գրկեք նրան։

Вторжение в личное пространство

3. Ձեռքերը խաչել

Նման դիրքը կարող է, օրինակ, վկայել ձեր անհարմարավետության մասին։ Ավելի լավ է ժեստեր օգտագործել։ Այդպես դուք ավելի աշխույժ և զգացմունքային կթվաք։

Скрещивание рук

4. Մազերը խառնելու սովորություն

Դա սթրեսի նշան է, որի պատճառով դուք կարող եք երեխայի նման լինել։ Պետք չէ շեղել մենեջերին նման վարքով։

Привычка теребить волосы

5. Սխալ նստելաձև

Նստեք ուղիղ։ Մարմնի ոչ սիմետրիկ լեզուն կարող է ձեզ ամոթխած կամ ոչ անկեղծ ներկայացնել։

Неправильная посадка

6. Տեսողական կոնտակտի անբավարարություն

Դժբախտություն չէ, երբ թեկնածուն խոսելիս նայում է կողքերը։ Դա բավականին նորմալ է, քանի որ աչքերի շարժման օգնությամբ դուք գործի եք դնում ուղեղի տարբեր հատվածներ։ Սակայն ուշադիր եղեք և նայեք հարցազրույցը վարողի աչքերին, երբ նա խոսում է։

Недостаток зрительного контакта

7. Անտարբեր վերաբերմունք

Լավ է, երբ դուք զգացմունքային դեմք ունեք։ Դա ձեզ ավելի գրավիչ է դարձնում։ Սակայն պետք է հետևել դեմքի արտահայտությանը և չնայել ժամացույցին կամ բջջային հեռախոսի էկրանին հարցազրույցի ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ