Թուրքիան մտադիր չէ տապալել նախագահ Ասադին


13:42 , 30 օգոստոս, 2013

Թուրքիան մտադիր չէ տապալել նախագահ ԱսադինPanarmenian.net-ը գրում է.

Հնարավոր ռազմական ներխուժումը Սիրիա նպատակ չի դնելու տապալել նախագահ Բաշար Ասադի ռեժիմը, այլ ուղղված է լինելու նրա ռազմական ուժերի թուլացմանը: Այդ մասին ասվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մի շարք նախարարների հանդիպմանը, գրում է Zaman-ը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այ մասին, որ Թուրքիան անմիջական մասնակցություն չի ունենա Սիրիայի դեմ օդային ռազմական գործողություններին, այլ միայն կօգնի մյուս երկրներին օդային հարձակումներ իրականացնելու գործում:

Էրդողանը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները Սիրիայի հետ սահմանակից շրջաններում: