Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն


17:35 , 24 օգոստոս, 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-26-ին աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն:

Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։