2,98 մլրդ դոլար. Բայդենը «հպարտությամբ» հայտարարել է առայսօր անվտանգության ոլորտում Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթի փոխանցման մասին
16:55 , 24 օգոստոս, 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ իր հայտարարությունում նշել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է ինքնիշխանության համար պայքարում ուկրաինացի ժողովրդին իր աջակցությանը:
«Որպես այս հանձնառության մաս՝ հպարտ եմ հայտարարել առայսօր անվտանգության ոլորտում օգնության ամենամեծ փաթեթի փոխանցման մասին՝ մոտավորապես 2,98 մլրդ դոլար զենքերի և սարքավորումների համար կհատկացվի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության միջոցով: Սա Ուկրաինային հնարավորություն կտա գնել օդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, հակաօդային համակարգեր և ռադարներ՝ ապահովելու համար, որ (Ուկրաինան) կարող է շարունակել պաշտպանվել երկարաժամկետ հեռանկարում», - ասվում է Բայդենի հայտարարությունում: