13:25 , 30 օգոստոս, 2013
Հասկանալու համար, թե ինչ արագ ենք դեգրադացվում, բավական է նայենք անցած տարվա ու այս տարվա ցանկացած բլոգային կամ լրատվական կայքերի ամենաշատ դիտված նյութերի շարքը: Անցած տարի այդ ցանկում միշտ հանդիպում էին Ալեն Սիմոնյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի, Տիգրան Քոչարյանի, Վիլենի(նավակ ճոճողի), Արմեն Դուլյանի, Արամ Անտինյանի, Զոհրաբ Եգանյանի և այլ շատ օգտատերերի հետաքրքիր վերլուծություններն ու գրառումները, շատ դիտվողների մեջ հայտնվեցին նաև Անտիվիրուսի վիդեոները և այլ նմանատիպ նախագծեր, դե համացանցը ցնցած Անժելային էլ չեմ ասում, իսկ հիմա մտեք ցանկացած լրատվական կայքի ամենաշատ դիտումների էջը և տեսեք՝ լողավազանային տկլոր փարթի Երևանում, 8 նշան, որով կիմանաս` կինը սեքսի կարիք ունի, սեքսի եսիմքանի կանոնները, ով ում ինչպես բռնաբարեց, մեկը ընկերուհուն տարավ հյուրանոց, բայց չկարողացավ բռնաբարի, և նմանատիպ վերնագրերով անսահմանափակ գրառումներ, իսկ հիմա մեծ թափ է ստանում ինչ-որ Միայի copy paste արած պոռնո պատմվածքները, որ աստճանաբար վերածվում են այլասերությունների: Լավ, այսպես ինչքա՞ն պիտի ձգվի և ուր պիտի հասնենք: Արդեն սկսում եմ հավատալ, որ Ալան Դալեսի բոլոր կետերն առանց վերապահությունների կիրառում են մեզ մոտ: Իսկ երիտասարդության ստվար հատվածը օրեցօր նմանվում է միատարր ինչ-որ զանգվածի, որոնց բոլորին կարծես մի մայր է ունեցել, բոլորը գրում են միանման լատինատառ ու նույն տառասխալներով, արտահայտում են բացառապես նույն մտքերը, որ հաստատ իրենցը չեն սերմանված են նրանց մեջ, լրիվ զոմբիացած երևույթներ, ուրիշ ոչինչ: Ափսոս ենք մենք: Իսկ ի՞նչ անենք...