Ադրբեջանցիներն այցելել են Սարսանգի ջրամբար (Video)


09:06 , 24 օգոստոս, 2022

Lurer.com-ը գրում է.

Նախօրեին՝ օգոստոսի 22-ին, «Ադրբեջանի մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի ներկայացուցիչները «տեղի մասնագետների» մասնակցությամբ զննել են Արցախի Հանրապետությունում գտնվող Սարսանգի ջրամբարը։

«Այցի նպատակն էր Սարսանգի ջրամբարի տեխնիկական մոնիթորինգի անցկացումը, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թարթառ գետից ջրի ներհոսքի ժամանակացույցի որոշումը և հիմք ստեղծել այս ուղղությամբ աշխատանքներն ապագայում շարունակելու համար։ Հանդիպմանը հիմնականում քննարկվել է երկու հարց՝ ջրի բաշխումը և դրա մատակարարման վերականգնումը Սարսանգի ջրամբարի շրջաններին, որոնք գտնվում են վեց ոռոգելի տարածքներում»,-գրում է ադրբեջանական Haqqin.az կայքը:

Նշենք, որ պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Տեսանյութը` ադրբեջանական ԶԼՄ-ների: