Լավրովն ասել է՝ որն է լինելու Իրանի ԱԳ նախարարի հետ առաջիկա հանդիպմանը քննարկվելիք գլխավոր թեմաներից մեկը
16:11 , 23 օգոստոս, 2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահiանի հետ իր առաջիկա հանդիպման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այս թեման, իհարկե, եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած վերջին այցի հիմնական թեմաներից մեկը, երբ նա մանրամասն բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահի հետ։ Եվ նույն թեման կենտրոնականներից է լինելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ իմ հաջորդ հանդիպման ժամանակ, որը սպասվում է առաջիկայում»,- ասել է Լավրովը կայացած մամուլի ասուլիսում: