Գռզոյի դուշմանը


15:22 , 23 օգոստոս, 2022
Լրագրող Գայանե Զարգարյանի հետ օրերս կայացած հեռախոսային հարցազրույցում Աղազարյան Հովիկը Գռզոյի հասցեին մի շշմեցուցիչ հայտարարությամբ է հանդես եկել ու ասել, որ ինքը չի ուզում հանդիպել ու շփվել «նմանատիպ մարդկանց հետ». անհասկանալի ձևերով հարստացած մնարդկանց հետ չի ուզում շփում ունենալ: Միաժամանակ Աղազարյան Հովիկը կոնկրետացրել է, որ ոչ թե փորձում է վատաբանել անհայտ ծագման փողերի տեր մարդկանց, այլ ընդամենն արձանագրում է, որ ինքը նրանց մակարդակի մարդ չէ. չունի ո՛չ նրանց փողերը, ո՛չ էլ հնարավորությունները:

Համապատասխան հեռախոսային խոսակցությունը, որի հիմնական թեման եղել էր Արթուր Ասատրյանի հետ Աղազարյան Հովիկի հանդիպումը, փաստորեն, ինչ-որ իմաստով սենսացիոն կարելի է համարել. Գռզոն սեփական թիմի ներսում փաստացի դուշման ունի, իսկ դուշմանն էլ վերջերս սեփական մուրազին այդպես էլ չհասած Աղազարյան Հովսեփի պապա Հովիկն է, որը սեփական որդու հետ տեղի ունեցածում (Կոտոլյանի փոխարեն հիմա Հովսեփը պետք է պաշտոնավոր լիներ, եթե ամեն բան արդար լիներ) երևի սկսել է ներքուստ մեղադրել հենց Գռզոյին: Հակառակ պարագայում ո՞րն է իմաստը՝ աշխարհով մեկ խայտառակելու «նոր» Հայաստանի թիվ մեկ կապիտալիստին ու խոստովանելու, որ ոչ ոք չգիտի նրա փողերի իրական ծագման մասին. չի բացառվում, որ դրանք, օրինակ, գոյացած լինեն «նարկոտիկի» առուծախից կամ ռեկետի արդյունք լինեն…

Ինչ վերաբերում է Հովիկի արդարացումներին ու ինքնանվաստացմանը, ապա դա կարելի է գնահատել որպես ճարպիկ հնարք՝ ասածների համար պատասանատվությունից խուսափելու ու «սպռոսի» ժամանակ «կռուտիտի» տեղ թողենլու:

Քուչա,չա-չա-չա…