14:15 , 30 օգոստոս, 2013Հիմնականում մարդիկ փորձում են ազատվել ավելորդ քաշից դիետաների, սպորտի կամ հատուկ դեղահաբերի միջոցով: Այս հոդվածում մենք կներկայացնենք տարբեր երկրներում ավելորդ քաշի դեմ պայքարելու բավականին տարօրինակ մեթոդները:
1. Ճապոնիայում հաստատված է իրանի թուլատրելի չափսը

Ճապոնիան մշակել է բավականին յուրօրինակ պետական քաղաքականություն, որպեսզի կարգավորի և պահպանի ճարպակալության համեմատաբար ցածր մակարդակը: 2008թ.-ին հայտնվել էր ասպես կոչված «մետաբոյի օրենքը», որը սահմանում էր իրանի հստակ չափս 40-74 տարեկան մարդկանց համար՝ 90 սմ` կանանց համար, 85 սմ` տղամարդկանց: Նրանց, ովքեր այս շրջանակների մեջ չեն մտնում, ստիպում են այցելել համապատասխան մասնագետների, իսկ չափազանց գեր աշխատողներ ունեցող ընկերություններին ստիպում են վճարել մեծ տուգանքներ:
2. Դուբայում նիհարողներին ոսկով են պարգևատրում

Հուլիսի 19-ին Դուբայի կառավարությունը ծրագիր սկսեց, որը նախատեսում էր ֆինանսական քաջալերում նրանց, ովքեր ցանկանում էին նիհարել: Ծրագրի մասնակիցները, ովքեր մինչև Ուրազ-բայրամ տոնը կնիհարեն 2 կգ-ով, կստանան կորցրած քաշին համապատասխան ոսկի: 3 ամենահաջողակ մասնակիցները կստանան մեկական 20 000 դրահմ արժողությամբ ոսկե մետաղադրամ (մոտավորապես 5500 դոլար):
3. Նոր Զելանդիայում տուգանում են շատ գեր գաղթականներին

Նոր Զելանդիայում ավելորդ քաշից տառապում է յուրաքանչյուր չորրորդ բնակիչը, և նրանք չեն ցանկանում բարդացնել այս` առանց այն էլ բարդ իրավիճակը գաղթականների հաշվին: Այս երկրի վիզան ստանալու համար հարկավոր է անցնել պարտադիր բուժզննում. 35 կգ և ավելի ավելցուկային քաշ ունեցող մարդիկ կդիտվեն իբրև երկրի առողջապահական նորմերին չհամապատասխանող անձ:
4. Չինաստանում բուժում են ճարպակալությունից ասեղնաբուժությամբ

Չինաստանում դարեր շարունակ պայքարում են ճարպակալության դեմ ասեղաբուժությամբ: Գիտական հետազոտությունների արդյունքերի համաձայն` այս մեթոդն իրոք բավականին արդյունավետ է:
5. Ամերիկայում ավելորդ ուտելիքը հանում են ստամոքսից

Այս ապշեցուցիչ սարքավորումը կոչվում է «AspireAssist» և ներկայացնում է իրենից պոմպ, որի օգնությամբ ուտելու սիրահարները կարող են քաշել ստամոքսից իրենց կերածի 1/3-ը, մինչև այն հասցնի մարսվել: