Լոնդոնում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է առաքիչի հագուստով գողը մուրճով կոտրում 3,5 մլն դոլար արժողությամբ Bugatti-ն (Photo, Video)


21:15 , 22 օգոստոս, 2022

Tert.am-ը գրում է.

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է գողը, ձևանալով մոպեդ վարող առաքիչ, մուրճով կոտրում գերթանկարժեք Bugatti մեքենայի դռան ապակին՝ փորձելով գողանալ վարորդի ձեռքի շքեղ ժամացույցը:

Խոսքը 3,5 մլն դոլար արժողությամբ Bugatti-ի մասին է, որի ղեկին եղել է քուվեյթցի մեծահարուստ Աբդուլլահ ալ Բասմանը՝ ձեռքին 130 000 դոլար արժողությամբ Platinum Rolex Daytona ժամացույց: Երիտասարդը սոցկայքերում պարբերաբար հրապարակումներ է արել՝ ցույց տալով շքեղ ապրելակերպը, այդ թվում՝ ժամացույցները:

Տեսանյութում երևում է, որ առաքիչի հագուստով տղամարդը մի քանի անգամ մուրճով հարվածում է մեքենայի դռան ապակուն, որպեսզի այնուհետև վարորդի ձեռքից հանի ժամացույցը, սակայն վարորդն արագացնում է մեքենայի ընթացքն ու հեռանում: Դեպքը կատարվել է Լոնդոնում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: