Ի՞նչ իրական նպատակ է հետապնդում ԱՄՆ պետդեպը
16:51 , 22 օգոստոս, 2022
ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավապահ գործողություններին ուղղված և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոն տարածել է հայտարարություն այն մասին, որ որոնում է կոռուպցիայի դեմ պայքարի ավագ խորհրդականի, որն ուսումնասիրելու է Հայաստանի պահանջմունքները՝ հակակոռուպցիոն և իրավապահ գործունեության բնագավառներում: Նախատեսվում է, որ խորհրդականը հիմնականում աշխատելու է Արդարադատության նախարարության, Հակակոռուպցիոն կոմիտեի և քրեական արդարադատության հետ կապված այլ գերատեսչությունների հետ:
Այն, որ Արևմուտքը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում կոռուցիայի դեմ պայքարին, հայտնի փաստ է: Միաժամանակ փաստը, որ ԱՄՆ-ում որոշել են խորհրդական ունենալ Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, խոսում է այն մասին, որ կա՛մ Հայաստանում կոռուպցիայի մակարդակն այնքան բարձր է, որ դրա դեմ պայքարելու համար հավելյալ պաշտոնյաների կարիք է զգացվում՝հակատակ Նիկոլի ու թիմիպնդումների,կա՛մ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ իրականում խորհրդականը ՀՀ-ում զբաղվելու է բոլորովին այլ գործերով. ԱՄՆ-ը նոր դեսպան է պատրաստվում նշանակել, և բացառված չէ, որ խորհրդականը գալու է՝ նոր դեսպանի աշխատանքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու:
Ասում են՝ աշնանը նոր քաղաքական պրոցեսներ են սպասվում, որոնց գեներացնողը կարող է դառնալ Արևմուտքը: Բացառված չէ, որ նշանակվելիք խորհդրականի բուն առաքելությունը դառնալու է հենց այդ հնարավոր պրոցեսների ակտիվ գեներացումը՝ պրոցեսներ, որոնք կարող են վտանգավոր լինել Հայաստանի համար մի փուլում, երբ չեզոքացված չէ թուրք-ադրբեջանական տանդեմից եկող ռեալ վտանգը: