Լաչինում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել ականի վրա


13:41 , 22 օգոստոս, 2022

Լաչինի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող ականի վրա պայթել են, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ Ադրբեջանի զինդատախազությունում հետաքննություն է սկսվել։