Զիեշը կարող է վերադառնալ Էրեդիվիզի


11:56 , 22 օգոստոս, 2022

Armsport.am-ը գրում է․

Ամստերդամի «Այաքսը» աշխատում է «Չելսիի» վինգեր Հակիմ Զիեշին ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է լրագրող եւ ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Մարոկկացի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից, քանի որ ներառված չէ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ծրագրերում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա Զիեշով հետաքրքրված է «Միլանը», սակայն իտալական ակումբը պատրաստ չէ ֆուտբոլիստին վճարել ամբողջ աշխատավարձը (տարեկան մոտ 6 մլն եվրո):

Նշենք, որ Զիեշը «Չելսի» է տեղափոխվել հենց «Այաքսից»: Վինգերն Ամստերդամում հանդես է եկել 2016-ից 2020 թվականներին:

Զիեշի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ 2021/22 մրցաշրջանում նա լոնդոնցիների կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։