12:44 , 30 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Ռեժիսոր և դերասան Կլինթ Իսթվուդը բաժանվել է իր կնոջից՝ Դինայից, ում հետ համատեղ ապրել է 17 տարի: Այս մասին գրում է US Weekly-ն:
Դինա Իսթվուդի խոսքով՝ ինքն ու ամուսինը որոշել են խաղաղ բաժանվել ու մնալ ընկերներ: Բաժանման պատճառների մասին, սակայն, Իսթվուդի արդեն նախկին կինը՝ չի խոսել:
Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ իրականում Իսթվուդները բաժանվել են դեռ մեկ տարի առաջ, բայց պաշտոնական հայտարարություն որոշել են անել միայն հիմա: