Ինքնաշեն գնացք-ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի


17:16 , 20 օգոստոս, 2022

Օգոստոսի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, ինքնաշեն գնացք-ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: