Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող ու Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը 1 ամիս փակ է լինելու երթևեկության համար


13:26 , 20 օգոստոս, 2022

Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող ու Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը փակ է երթևեկության համար: Վերանորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Ճարտարապետական այս լուծման շնորհիվ ապահովվում է կամուրջների անխափան ծանրաբեռնվածությունը:

Աշխատանքները կտևեն շուրջ 1 ամիս: Դեֆորմացիոն կարերի վերանորոգումն առաջին հերթին կապահովի անվտանգ երթևեկություն, բացի այդ նաև կերակարցնի կամրջի կյանքը:

Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: