Տիկին Բախշյանն առաջարկում է ֆլեշմոբ կազմակերպել՝ ըննդեմ ՌԴ ԱԳՆ-ի մեզ հղած նոտայի՝ պարզաբանելով, որ ՌԴ-ին "Սուրմալու"-ի շուկայի պայթյունի մեջ մեղադրելը՝ դա "ազատ արտահայտվելու իրավունք" է... Բայց ես էլ, տիկին Բաշխյանն էլ շատ լավ գիտենք, թե Մոսկվային մեղսագրվող ահաբեկչությունը ո՛ր շրջանակներից են հնչում և ո՛վ է առանց որևէ ապացույց ներկայացնելու օգտվում "ազատ արտահայտվելու իրավունքից"...
Սակայն իրավունքը տիկին Բաշխյանին է և ինքն է որոշում ինչ ֆլեշմոբեր կազմակերպել կամ միանալ դրանց... Բայց ես ունեմ մի քանի հարց տիկին Բախշյանին...
Տիկին Բախշյան, երբ Ադրբեջանի բռնապետը ծաղրում է հայ ժողովրդին և Հայաստանին, բացահայտ հրամաններ արձակում Նիկոլ Արցախատուին, որոնք վերջինս հնազանդ կատարում է, Դուք դրա մեջ ոչի՞նչ չեք տեսնում և ինչու՞ ֆլեշմոբեր չեք կազմակերպում այդ ամենի դեմ, թե համարում եք, որ Ալիևը ճիշտ է ասում և անում...
Տիկին Բախշյան, Թուրքիայի բազում պաշտոնյաներ ևս բացահայտ շանտաժում և ահաբեկում են հայերին և Հայաստանին, միջամտում են մեր ներքին խնդիրներին ու կարծիք հայտնում և ինչու՞ Դուք ֆլեշմոբ չեք կազմակերպում այդ ամենի դեմ, թե համարում եք, որ թուրքերին դա կարելի է...
Տիկին Բաշխյան, ինչու՞ ամենօրյա ռեժիմով ֆլեշմոբեր չեք կազմակերպում և Ձեր ֆեյսբույքան էջերում չեք տեղադրում Նիկոլ Անհողի կողմից Ադրբեջանին հանձնված և նվիրված մոտ 200 բնակավայրերի անունները, որոնք գտնվում են մեր պատմական հայրենիքի տարածքներում և չեք բացատրում նիկոլապաշտ տգետ զանգվածին, որ Բերձորը,Ակնան, Վարանդան, Քարվաճառը, Շուշին և այլ բնակավայրեր ՄԵՐՆ են, այլ ոչ թե թուրքինը...
Տիկին Բախշյան, ինչու՞ ֆլմոբեր չեք կազմակերպում և Ձեր ֆեյսբուքյան էջերում չեք տեղադրում այն բոլոր տղաների անունները որոնք Նիկոլ Անհողի պատճառով գտնվում են ազերիական գերության մեջ...
Տիկին Բախշյան, ինչու՞ ֆլմոբեր չեք կազմակերպում և Ձեր ֆեյսբուքյան էջերում չեք տեղադրում այն բոլոր տղաների անունները որոնք Նիկոլ Անհողի սանձազերծած պատերազմի պատճառով զոհվեցին և վիրավորվեցին...
Տիկին Բախշյան, ինչու՞ ֆլեշմոբ չեք կազմակերպում և Ձեր ֆեյսբուքյան էջերում չեք տեղադրում այն բոլոր պատմական և կրոնական հուշարձանների լուսանկարները, որոնք ազերիները պղծում և քանդում են 44-օրյա պատերազմի հետևանքով նրանց անցած տարածքներում...
Տիկին Բաշխյան, ինչու ֆլեշմոբ չեք կազմակերպում և Ձեր ֆեյսբուքյան էջերում չեք տեղադրում այն դպրոցների և թանգարանների լուսանկարները, որոնք Նիկոլը նվիրել է թուրքերին...
Ի դեպ, առաջարկում եմ Ձեզ նաև ֆլեշմոբ կազմակերպել և Նիկոլ Անհողից պահանջել պատասխանատվության ենթարկել Ձեր կողմից "կաշառակեր" և այլն բնութագրված Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակին, ով ազատության մեջ ման է գալիս՝ բացահայտ ցույց տալով, որ վայելում է այս իշխանությունների հովանավորությունը ու ապացուցել, որ ժամանակին մեր պայքարին միացել էիք ոչ թե նախկինններին "ցավացնելու" և հարվածելու, այլ արդարությունը վերականգնելու համար...