10 պատճառ, թե ինչու էր Ադոլֆ Հիտլերը հիմար (մաս 2)


12:45 , 30 օգոստոս, 2013

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5.  Երբեք չի լսել իր գեներալներին  

erwin-rommel

Գեներալներին չլսելը հղի է վատ հետևանքներով: Էլ ինչո՞ւ են նրանք պետք, եթե չեք վստահելու նրանց և թույլ չեք տալու ինքնուրույն զորքերին առաջնորդել: Միգուցե նրանք ավելի լավ են տիրապետում ռազմավարական հնարքներին, քան դուք. չէ՞ որ նրանք տարիների աշխատանք և ջանքեր են ներդնում գեներալ դառնալու համար: Վաղ շրջանում Հիտլերը լսում էր իր գեներալներին: Օրինակ` Ֆրանսիան պարտության մատնվեց, երբ գեներալ Ռունդշտեդտը զորքի հետ անցավ Արդենյան անտառով և առաջնորդեց զորքերին դեպի Մաժինոյի գիծ: Շատ մարդիկ այդ քայլը վերագրում են Հիտլերին, սակայն իրականում դա հրամանատարի պլանավորած քայլն էր, և այն հիանալիորեն աշխատեց: Սակայն երբ պատերազմի հետագա զարգացումների ընթացքում Հիտլերի մոտ կասկածներ էին առաջացել Գերմանիայի հաղթելու շանսերի հանդեպ, ուստի նա սկսեց ինքը վերահսկել յուրաքանչյուր ռազմաճակատի յուրաքանչյուր աննշան քայլն անգամ: Մինչդեռ նա ռազմական ստրատեգ չէր, ուստի նրա այս ջանքերը որոշ դեպքերում հակառակ արդյունքն էին տալիս: Նա ականջ չէր դնում իր գեներալների խելամիտ առաջարկներին, այլ փոխարենը խելահեղ կարգադրություններ էր տալիս: Օրինակ` գեներալ Էրվին Ռոմելլը ասում էր, որ հակառակորդը հարձակում կգործի Նորմանդիայի վրա: Երբ հենց այդպես էլ եղավ, նա ցանկանում էր իր զորքերին տանել դեպի հյուսիս` հարձակմանը հակազդելու համար: Հիտլերը թույլ չտվեց Ռոմելլին իրականացնել իր նախատեսած ծրագիրը: Արդեն շատ ուշ էր, երբ նա ի վերջո ականջ դրեց իր վարձած գեներալների խորհուրդներին, քանզի նրանք արդեն բաց էին թողել Ֆրանսիան:     

 4. Նա օդուժի ղեկավարումը հանձնեց Գերինգին

hermann-goering

Բրիտանիայի ճակատամարտը շատերին է հայտնի: Այդ ժամանակ թագավորական օդուժը հակահարված տվեց հզոր գերմանական օդուժին և փրկեց հակահիտլերյան կոալիցիային: Պատճառն այն չէր, որ թագավորական օդուժում գերազանց պատրաստվածությամբ օդաչուներ էին աշխատում, ոչ էլ այն էր, որ երբ էլ որ ինքնաթիռը տապալվում էր, այն իրենց հողի վրա էր, ինչը հնարավորություն էր ընձեռում վերանորոգման տալ ինքնաթիռը և նորից շահագործել պատերազմում: Սա գերմանացիների նկատմամբ նրանց ունեցած առավելություններից մեկն էր: Սակայն իրական պատճառը, որ Անգլիան կարողացավ խուսափել ռմբակոծությունների պատճառով կորսվելու վտանգից, այն էր, որ Հիտլերը Գերինգին վստահեց ռազմական օդուժի ղեկավարումը: Գերինգը, ինչպես և Հիտլերը, ոչ մի փորձ չուներ ռազմաօդային ուժերի ղեկավարման ասպարեզում: Այսպիսով, երբ Հիտլերը կարգադրեց ծնկի իջեցնել Անգլիային, Գերինգը խափանեց այդ ծրագրի իրականացման բոլոր շանսերը: Նա շատ արագ էր փոխում թիրախներին, փոխանակ կենտրոնացներ ուժերը որևէ գյուղի կամ ռադար կայանի վրա, այնքան ժամանակ, մինչև հաջողվեր ավիրել դրանք: Սա հնարավորություն ընձեռեց բրիտանացիներին ժամանակին հաղթահարել գրեթե բոլոր վնասները, որ հասցրել էր գերմանական օդուժը:

3. Նա Գերմանիային երկու ճակատով պատերազմի մեջ ներքաշեց

england-vs-nazi-germany

Հիտլերը չէր ցանկանում, որ պատերազմն ընթանար երկու ճակատով: Նա ուզում էր ամեն գնով խուսափել պատերազմի զարգացումների այս սցենարից, սակայն նա ավելի շատ ուզում էր գրավել Ռուսաստանը: Մենք հենց նոր խոսում էինք Բրիտանիայի մենամարտի մասին: Հիտլերը նախաձեռնեց այս կռիվը Անգլիային տապալելու համար, որպեսզի դրանից հետո կարողանար կենտրոնանալ իր հիմնական թիրախի` Ռուսաստանի վրա: Այնինչ Անգլիան հաղթանակ տարավ ճակատամարտում: Հիտլերը պետք է դասեր քաղեր իր գործած սխալներից, ճնշեր հարձակումը ավելի լավ առաջնորդների օգնությամբ և մարզեր գերմանական օդուժին, որպեսզի այն կարողանար հարձակում գործել թագավորական օդուժի վրա: Նա պետք է այնքան ժամանակ պայքարեր, մինչև Անգլիան խաղից դուրս մնար, սակայն նա որոշեց միանգամից գրավել Ռուսաստանը: Ռուսաստանը գրավել նրան ևս չհաջողվեց, իսկ Անգլիան էլ ավելի ուժեղ դարձավ: Մի խոսքով, Գերմանիան պատերազմ էր վարում երկու ճակատով, ինչն ի վնաս իրեն էր:  

2. Նա ԱՄՆ-ի դեմ պատերազմ հայտարարեց

us-enters-ww-2

Երբ Ճապոնիան հարձակում գործեց ԱՄՆ-ի վրա 1941 թ.-ի դեկտեմբեր ամսին, Հիտլերը ևս պատերազմ հայտարարեց Ամերիկայի դեմ: Սա հիմար քայլ էր: Նրա թափը և հեղինակությունը գնալով անկում էին ապրում: Նա շարունակ պայմանագրեր էր կնքում երկրների հետ և հետո նրանց հարվածում էր թիկունքից: Ճապոնիայի հանդեպ ստանձնած իր հանձնառությանը հավատարիմ մնալն անօգուտ դուրս եկավ: Հիտլերն իհարկե չգիտեր, որ Ամերիկան կարող էր իր թույլ բանակը հզորացնել: Թերևս այդ պատճառով էր, որ նա չէր գիտակցում, թե ինչ մեծ վտանգ կարող էր իրենից ներկայացնել Ամերիկան: Եթե Հիտլերը խելացի լիներ, նա պետք է որ կանխատեսեր, որ Ամերիկան կարող էր ուժեղ հակահարված տալ: Ամերիկան հզոր արդյունաբերական ներուժ ուներ և այն զարգացնելու հսկայական ռեսուրսներ: Հիրավի, ԱՄՆ-ի բանակը փոքր էր, սակայն ԱՄՆ-ին հաջողվեց ճիշտ ռազմավարական հնարքներ կիրառել այն զարգացնելու համար և լուրջ հաջողությունների հասնել:

1.  Նա չափազանց շատ էր տարվել Ստալինգրադը գրավելու ցանկությամբ


1942 թ.-ի հոկտեմբերին Հիտլերը «Հարավ» բանակների խմբի առջև դրված նպատակները փոփոխեց: Նրանց սկզբնական նպատակակետը Ռուսաստանից հարավ ընկած կովկասյան նավթային հանքավայրերն էին: Եթե հաջողվեր գրավել դրանք, Գերմանիայի տնտեսությունը մեծ աճ կապրեր: Հիտլերը որոշեց մի կրակոցով երկու նապաստակ սպանել` ուղարկել «Հարավ» բանակների խմբի զինվորների մեծ մասին Ստալինգրադը գրավելու և ավարտին հասցնել ծրագիրը մինչև նոր տարի: Սակայն ռուսները այնքան արագ և այնքան հեշտությամբ չընկրկեցին, որքան Հիտլերն էր նախատեսել: Ռուսական  69-րդ բանակը ահռելի վնասներ կրեց, սակայն սա չստիպեց նրան ընկրկել և գերմանացիներին հանձնել քաղաքը:  Իր զորքերին կովկասյան տարածաշրջանը գրավելու ուղարկելու փոխարեն Հիտլերը Կովկասում դիրքավորված զինվորներին ուղարկեց Ստալինգրադ: Դա ոչ մի օգուտ չտվեց, քանզի գերմանացիներին, միևնույնն է, չհաջողվեց ջախջախել ռուսական բանակը: Արդյունքում Հիտլերը ձեռքից բաց թողեց նաև Կովկասը` Ռուսաստանը գրավելու իր դրդապատճառը: