Ինձ չխոստացան…


15:33 , 30 օգոստոս, 2013

Ինձ ոչ ոք ոչինչ չէր խոստանում… Դե որովհետև ես չէի սիրում խաբվել և որովհետև ես էի այդպես խնդրել, խնդրել էի ինձ չխոստանալ: Դրա համար էլ չէին խոստանում, որ հանկարծ չկատարված խոստումերից չհիասթափվեմ…
large.jpgrtԻնձ այդպես էլ չխոստացան մեծ առանձնատներ ու շքեղություններ, որովհետև սովոր չէի լսել անմտություններ… Ինձ չխոստացան միլիոն կարմիր վարդեր, որովհետև գիտեին, որ ես սիրում եմ իմ ձեռքով աճեցրած փոքրիկ մանուշակները միայն… Ինձ չխոստացան դարձնել երջանիկ, դե ես երջանիկ էի. ունեի ամենը երջանկության համար… Ինձ նվերներ չեն խոստացել, որովհետև սիրում էի նվիրել. սիրում էի անկեղծ ժպիտներ նվիրել… Ինձ չխոստացան ամուր ընտանիք շատ երեխաներով, որովհետև թվում էր, թե ես չունեմ դրա կարիքը, թե ես առանց դրա էլ ապրում եմ, բայց ո՞վ գիտեր, թե իրականում ինձ ինչ էր պետք: Միգուցե հենց չխոստացված երջանկության, նվերների ու ծաղիկների կարիքն ունեի, բայց ախր ես էի խնդրել ինձ չխոստանալ… Բայց ինձ քեզ էլ չխոստացան. չէ՞ որ ուզում էի ձայնդ, աչքերդ, շունչդ, քեզ էի ուզում… Չնայած ես ունեմ քեզ իմ վառ երազներում, իմ անհուն հուշերում, իմ փոքրիկ սրտում… Մի տեղ նկարել եմ ժպիտդ, դու միշտ ժպտում ես ինձ, մի տեղ թողել եմ ձայնդ…

largeԽոստումներից ու պատրանքներից հեռու եմ ես, ինձ հիմա էլ չեն խոստանում, ինչպես նախկինում, ինչպես խնդրել էի… Փայփայում եմ միայն քո տված հատուկենտ խոստումերը, որոնք խոստացար առանց իմ խնդրանքը հաշվի առնելու, որոնց ուզած թե չուզած հավատում եմ…