Չէ՛, պասիվանում եք, ակտիվիստներ ջան, պասիվանում…


11:54 , 30 օգոստոս, 2013

Հարգարժան ակտիվիստները երկու տարի մտածելուց հետո վերջապես ստեղծել են նոր նախաձեղնող խումբ՝ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից»…Դե «պատմական վճիռների» երկունքը երկար, շատ երկար է տևում, խո հանաք մասխարություն չի՞, պատմական որոշում է...
Կարևորը երկու տարի տքնաջան, տանջալից, սևեռուն մտմտուքից հետո վճիռ կայացրին, բայց գնացքը արդեն հասել է Քոլագիրան կայարան…
Էս ակտիվիստներն էլ հետաքրքիր են, բա Կոմիտասի 5-ը… Հիմա էլ դա՞ մոռացաք...
Չէ՛, պասիվանում եք, ակտիվիստներ ջան, պասիվանում… Հա՛, երևի սպասում եք գրանտների հերթական խմբաքանակի՞ն…