100 տարվա ընթացքում առաջին անգամ Սուրբ Խաչ եկեղեցում մկրտության արարողություն կկատարվի


11:46 , 30 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Վերջերս վերանորոգված Վանի Աղթամար կղզու հնամենի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 8-ին՝ ամենամյա պատարագի ժամանակ, տեղի կունենա անցած 100 տարվա ընթացքում առաջին մկրտության արարողությունը։ Այս մասին «Ակօս» թերթի հետ զրույցում ասել է Վանի նահանգի մշակութային ու զբոսաշրջային վարչության ղեկավար Մուզաֆեր Աքթուղը, հայտնում է Hurriyet Daily News-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայում ու արտասահմանում բնակվող բազմաթիվ հայեր 2010թ. ի վեր այցելում են Աղթամար կղզում գտնվող 10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին՝ տարին մեկ անգամ անցկացվող պատարագին մասնակցելու համար։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ