COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 592 միլիոնը


17:53 , 17 օգոստոս, 2022

Armenpress.am-ը գրում է.

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 592 միլիոն 297 հազար 394: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր աշխարհում COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 441 հազար 306 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Հարավային Կորեան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 93 միլիոն 140 հազար 979 եւ 1 մլն 37 հազար 935, Հնդկաստանում՝ 44 միլիոն 286 հազար 256 եւ 527 հազար 134, Բրազիլիայում՝ 34 միլիոն 201 հազար 280 եւ 681 հազար 763, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 455 հազար 445 եւ 154 հազար 282, Գերմանիայում՝ 31 միլիոն 666 հազար 475 եւ 146 հազար 30, Մեծ Բրիտանիայում՝ 23 միլիոն 634 հազար 960 եւ 186 հազար 798, Իտալիայում՝ 21 միլիոն 518 հազար 365 եւ 174 հազար 172, Հարավային Կորեայում՝ 21 միլիոն 682 հազար 816 եւ 25 հազար 752 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 828,7: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 374, Բրազիլիայում՝ 3160, Ֆրանսիայում՝ 2337, Գերմանիայում՝ 1731, Մեծ Բրիտանիայում 2711, Իտալիայում՝ 2890, Հարավային Կորեայում՝ 501 մարդ: ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: