11:38 , 30 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
2013-ի ֆիսկալ տարում ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի բյուջեն կազմել է 52.6 միլիարդ դոլար՝ գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տվյալներին:
178 էջանոց հաշվետվության մեջ ներկայացված են տվյալներ ազգային հետախուզական ծրագրի բյուջեի, դրա բարեհաջող անցկացված օպերացիաների և ձախողումների մասին: ԱՄՆ-ի հետախուզական ցանցը կազմված է 16 ծառայություններից, որոնցում աշխատում է ավելի քան 107 հազար աշխատակից:
Փաստաթղթում համառոտ նկարագրվում են հետախուզության առաջադեմ տեխնոլոգիաներն ու ընթացիկ օպերացիաները:
Նյութերում նշվում է, որ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ամերիկյան հատուկ ծառայությունները զգալիորեն ուժեղացվել են, սակայն նրանք դեռևս չեն կարողանում ամերիկյան կառավարությանն ապահովել ազգա