Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել


14:26 , 17 օգոստոս, 2022

168.am-ը գրում է․

Գյումրիի երկաթուղային կայարանն անցել է բնականոն աշխատանքի. տարածքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 17-ին էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Գյումրի կայարանում պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ։

Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և ոստիկանական ուժերի կողմից տեղում աշխատանքներ են իրականացվել, կայարանի վարչական շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Սակրավորների ստուգումից հետո կայարանն անցել է բնականոն աշխատանքի:

«Տարածքը սահմանազատվեց, կատարվեց տարհանում, իսկ գնացքի նստեցում-իջեցումը կազմակերպեցինք շենքի հեռվից: Շենքն ամբողջովին ստուգեցին և, համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, անցանք մեր բնականոն աշխատանքին»,- «Արմենպրեսին» ասել է Գյումրու Երկաթուղային կայարանի մեկնակայանի պետ Սերգեյ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ գնացքներն այս պահին աշխատում են, հետաձգումներ չկան: