Ռուսները կասկածում ու նախազգուշացնում են


13:18 , 17 օգոստոս, 2022
Ռուսատանից շարոնակում են հնչել ահազանգեր՝ ուղղված ՀՀ բարձրագույն ղեկավարությանը, որոնք լույս են սփռում ՀՀ իշխանությունների էության ու ծածուկ առաքելության մութ կողմերի վրա:

Նշանավոր ռուս արևելագետ Սատանովսկու՝ վերջերս Նիկոլի ու ամերիկացիների միջև առկա գաղտնի կապերի մասին ակնարկներից հետո, երբ փորձագետը հենց ուղիղ եթերում մանրամասներ էր հրապարակել 44-օրյա պետազմի ընթացքում Նիկոլի դրսևորած անպատասխանատու վարքի վերաբեյալ, հիմա էլ ոչ անհայտ Գաբրիելյանովն է ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկել՝ տեղեկացնելով, որ դիցուք արցախյան թեմայով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների (նաև ՌԴ մասնակցությամբ ընթացող), Փաշինյան- Պուտին հեռախոսազրույցների սղագրությունները տրամադրվում են ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, որն էլ ամերիկացիների տված հատուկ նոթբուքով այդ ամենը զեկուցում է Վաշինգտոնին:

Թե որքանով է ճշգրիտ Գաբրիելյանովի հայտնած ինֆորմացիան, իհարկե, քննարկելի հարց է, բայց տվյալ պարագայում ոչ թե հարցը ինֆորմացիայի ճշգրիտ կամ չափազանցված լինելն է, այլ՝ Մոսկվայից եկող համապատասխան ազդակները. կարելի է հետևություն անել, որ Մոսկվան, որտեղ, ի դեպ, այժմ գտնվում է Պապիկյան Սուրիկը, հստակ ազդակներ է հղում Նիկոլին՝ «ռամսերը չխառնելու» մասին: Ռուսական հատուկ ծառայությունները հայտնի կենդանու ականջում քնած չեն, ու գրեթե անհնար է, որ նիկոլական լրտեսական խաղերն աննկատ անցնեն:

Մի բան հստակ է՝ Մոսվայում չեն վստահում Նիկոլին ու նրա «ախքերին»՝ չնայած ելնելով իրենց շահերից՝փորձում են ինչ-որ կերպ «լեզու գտնել» նույնիսկ նմանների հետ: Իսկ թե ուր է տանելու Նիկոլին բոլորին ու միանգամից գործ տալու այս արատավոր պրակտիկան, դժվար չէ կռահել…