11:32 , 30 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
Սիրիայի հայկական համայնքում խուճապ գոյություն չունի: Կա տագնապ, որը նախորդ օրերի համեմատ ավելի խորն է:
Այս մասին Սիրայում իրավիճակի հնարավոր թեժացման, Հայաստանի անելիքների, հայ համայնքում տիրող տրամադրությունների վերաբերյալ Panorama.am-ին տված հարցազրույցում հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
-Հիմա սիրահայեր գալի՞ս են Հայաստան:
-Արդեն 15 օր է` Սիրիայի հետ ոչ օդային, ոչ ցամաքային կապ չունենք: Եթե սիրիահայեր են գալիս, ապա նրանք այլ երկրներ տեղափոխվածներն են, հիմնականում Լիբանանից: Այս պահին շաբաթական երկու չվերթ է իրականացվում Բեյրութ-Երևան, մեծ մասը սիրահայեր են: Այս պահին մասայական հոսք չունենք:
-Սիրիայում իրադարձությունների հնարավոր թեժացման դեպքում Հայաստանը պատրա՞ստ է ընդունել այնտեղ մնացած հայրենակիցներին:
-Այնտեղ իրավիճակը կարող է զարգանալ ցանկացած ուղղությամբ, համենայն դեպս մենք բոլոր ուղղությունների համար կարող ենք ասել, որ որոշակիորեն պատրաստ ենք:
-Նախարարությունը կապ պահպանո՞ւմ է հայ համայնքի հետ:
-Այո, ամեն օր տիկին նախարարը Սիրիայի մեր համայնքային իշխանությունների` դեսպանության, հյուպատոսարանի հետ: Ամեն օր ինֆորմացիա ենք ստանում հնարավոր զարգացումների մասին: Ամենակարևոր բանն այն է, որ հայկական համայնքում խուճապ գոյություն չունի: Կա տագնապ, որն ավելի խորն է նախորդ օրերի համեմատ: Շատ կարևոր է, որ մենք էլ` բոլորս միասին, խուճապի չմատնվենք, և ստեղծված իրավիճակին համապատասխան քայլեր կձեռնարկվեն, եթե նրանք ստիպված լինեն Հայաստան գալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ