Պարզվել է «Սուրմալու»-ի պայթյունից մահացածներից ևս մեկի ինքնությունը


18:12 , 16 օգոստոս, 2022

Պարզվել է «Սուրմալուի» պայթյունից մահացածներից ևս մեկի ինքնությունը, հայտնում է ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը։

Նա 1951թ.–ին ծնված Արտավազդ Հայրապետյան է։

Այս պահին հայտնաբերվել է 16 մարդու դի, որոնցից 15–ի ինքնությունը պարզ է, մեկինը` ոչ։