11:26 , 30 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Ավիաընկերությունները սկսել են փոխել չվերթների գրաֆիկը՝ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից պատերազմական գործողություններ սկսելու վտանգի պատճառով:
Օգոստոսի 29-ին «Կիպրոսի ավիաուղիները» հետաձգել է երեկոյան չվերթները Բեյրութ: Ընկերության ներկայացուցիչը ITAR-TASS-ին հաղորդել է, որ Կիպրոսի Լարնակա քաղաքից դեպի Բեյրութ չվերթը կիրականացվի առավոտյան 5:30-ին՝ նախկին 20:30-ի փոխարեն:
Air France-ը ևս հաղորդել է Լիբանանի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան ամենօրյա 2 չվերթներից մեկի գրաֆիկի փոփոխության մասին: