11:00 , 30 օգոստոս, 2013
Doctors.am-ը գրում է.
Ի տարբերություն երեխա չունեցող տղամարդկանց` երեխա ունեցող տղամարդիկ ավելի երջանիկ են: Համապատասխան ուսումնասիրությունն անցկացրել է Սոնյա Լյուբոմիրսկան Կալիֆորնիայի համալսարանից:
Երեք ուսումնասիրությունների ընթացքում նա ուսումնասիրել է երեք խումբ՝ բաղկացած 7000, 329 ու 186 կամավորներից: Առաջին խմբի օրինակի վրա գիտնականը գնահատել է դրական հույզերը: Այստեղ հայրերն առաջ էին անցնում:
Երկրորդ խմբի հուզական վիճակը չափվում էր օրվա տարբեր ժամերին: Հայրերն ավելի շատ էին խոսում լավ տրամադրությունից: Իսկ կամավորների վերջին խումբը ներկայացնում էր հաշվետվություն իրենց ամենօրյա հուզական վիճակի մասին: Հայրերը կրկին առաջինն էին:
Բոստոնի քոլեջի անկախ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ հայրերի, ովքեր մնում են տանն ու չեն աշխատում, նման դրվածքը դուր է գալիս: Ընդհանուր առմամբ, ընտանիքը դրանից շահում է: