88-ին ծանոթ-անծանոթ գնում էին երկրաշարժի գոտի․ Երեւանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկային...


09:40 , 15 օգոստոս, 2022
88-ին ծանոթ անծանոթ գնում էին երկրաշարժի գոտի: Ես 16 տարեկան էի, 3 գիշեր հորս հետ անցկացրեցի Լենինականում:
Երևանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկար....
Իսկ Լենինականում զարմանալի դեպքեր էին կատարվում, իսկական, իրական, հայ ազգը մեծարող, էն պարոդիա ֆիլմի հետ կապ չունեցող:
Քանոն նվագող հիմար չկար, նրան քննադատող ֆեյսբուք չկար....
Ես չգիտեմ ինչ կատարվեց մեր ազգի հետ:
Ես չգիտեմ ով ու երբ կգա իշխանության, բայց կդառնամ յուրաքանչյուր իշխանության թշնամի եթե չսկսեն ազգը կրթել, եթե չվերածնվեն հային բնորոշ մարդկային արժեքներ: