Պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 30-ի. որոնողական աշխատանքները շարունակվում են


16:14 , 14 օգոստոս, 2022

«Սուրմալու»  առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիների թիվը հասել է 30-ի: Այս մասին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նա նշեց, որ այս պահին պայթյունի վայրչում իրականացվում են հրդեհաշիջման եւ  որոնողական աշխատանքներ, չի բացառվում, որ փլատակների տակ տուժածներ լինեն: